02:04  ,  2 հունիսի, 2019

Յուրգեն Կլոպ․Խաղից 20 րոպե հետո արդեն հարբած եմ լինում, բայց հիմա միայն ջուր եմ խմում

Սովորաբար խաղից 20 րոպե հետո ես արդեն հարբած եմ լինում, բայց հիմա միայն ջուր եմ խմում, ասել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակից հետո։

«Սա լավագույն գիշերն է մեր պրոֆեսիոնալ կյանքում։ Անչափ ուրախ եմ այս տղաների եւ իմ ընտանիքի համար։ Նրանք մաքառեցին այս հաղթանակի համար, պայքարեցին ինձ համար։ Նրանք բոլորից շատ են արժանի այս գավաթին։

Մենք ունենք գերազանց դարպասապահ, որի շնորհիվ բարդ բաներն այսքան հասարակ են թվում։

Այս հաղթանակը կարեւոր է մեր զարգացման եւ կատարելագործման համար։ Ակումբի սեփականատերերը երբեք ճնշում չեն գործադրել»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 6-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը։ 14 տարի առաջ անգլիական թիմը Չեմպիոնների լիգայում հաղթել էր իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում