23:49  ,  1 հունիսի, 2019

ՉԼ․ «Տոտենհեմ» - «Լիվերպուլ»․ Առաջին խաղակեսում՝ գոլ եւ կիսամերկ գեղեցկուհի դաշտում (ֆոտո, վիդեո)

Մադրիդում ընթացող ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի «անգլիական» եզրափակիչում մրցում են Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։ Առաջին խաղակեսից հետո առջեւում է «Լիվերպուլը»՝ 1։0։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն արդեն երկրորդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ ձեռքով խաղաց լոնդոնցիների ֆրանսիացի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն։

42-ամյա սլովենացի մրցավար Դամիր Սկոմինան նշանակեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ գրավելով աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը։

18-րդ րոպեին գլխավոր մրցավարը ստիպված էր մոտ երկու րոպեով ընդհատել հանդիպումը, մինչեւ անվտանգության աշխատակիցները կհեռացնեին խաղադաշտ ներխուժած կիսամերկ մի կնոջ։

Ընդմիջում է։

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր է (1977, 1978, 1981, 1984, 2005), երեք անգամ պարտվել է եզրափակիչներում (1985, 2007, 2018)։ «Տոտենհեմն» առաջին անգամ է հասել այս մրցաշարի եզրափակիչ։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0։1 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 2, 11մ

«Տոտենհեմ»․ Լյորիս – Տրիպյե, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Ռոուզ – Սիսոկո, Վինքս – Սոն, Էրիքսեն, Ալի – Քեյն։

Պահեստայիններ․Գացանիգա, Վորմ, Սանչես, Ֆոյթ, Դեւիս, Օրյե, Ուոքեր-Փիթերս, Վանյամա, Լուկաս Մոուրա, Լամելա, Լյորենտե։

«Լիվերպուլ»․ Ալիսոն – Ալեքսանդր-Առնոլդ, Մատիպ, Վան Դեյք, Ռոբերտսոն – Հենդերսոն, Ֆաբինյո, Վեյնալդում – Սալահ, Ֆիրմինո, Մանե։

Պահեստայիններ․ Մինյոլե, Լովրեն, Միլներ, Գոմես, Սթարիջ, Մորենո, Լալանա, Օքսլեյդ-Չեմբերլեն, Շաքիրի, Բրյուստեր, Օրիգի, Կելեհեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս