23:18  ,  1 հունիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Սերենա Ուիլյամսը լքեց պայքարը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի տիտղոսակիր, ամերիկացի Սերենա Ուիլյամսը չկարողացավ դուրս գալ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ «Ռոլան Գարոսում» 10-րդ համարը ստացած Սերենա Ուիլյամսը մրցեց ամերիկացի Սոֆյա Քենինի հետ եւ պարտություն կրեց 2։6, 5։7 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 32 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սոֆյան Քենինը կմրցի ավստրալացի Էշլի Բարթիի հետ, որը 6։3, 6։1 հաշվով հաղթեց գերմանացի Անդրեա Պետկովիչին։

Սերենա Ուիլյամսը «Ռոլան Գարոսի» տիտղոսակիր է դարձել 2002-ին, 2013-ին եւ 2015-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում