Փարիզի «Ռոլան Գարոս» կորտերում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց սլովակ Մարտին Կլիժանի հետ եւ 1 ժամ 41 րոպեում առավելության հասավ 6։1, 6։4, 6։3 հաշվով։
Հայ մարզիկի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոն, որը երրորդ շրջանում պարտության մատնեց ավստրալացի Ջորդան Թոմփսոնին՝ 6։4, 6։4, 6։0։
Խաչանովը երրորդ տարին անընդմեջ է դուրս գալիս Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա երբեք չի հասել քառորդ եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում