20:40  ,  1 հունիսի, 2019

ՉԼ․ 70 հազար անգլիացի ֆուտբոլասեր է մեկնել Մադրիդ

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպման առիթով Անգլիայից Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ մեկնել է մոտ 70 հազար մարդ, հայտնում է BBC-ն։

Մադրիդի «Աթլետիկոյի» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնն ունի 68 հազար տեղ։ Երկու ակումբների երկրպագուներին միասին հատկացվել է 33 հազար 226 տոմս։

«Լիվերպուլը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2005-ին, «Տոտենհեմն» առաջին անգամ է հասել այս մրցաշարի եզրափակիչ։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում