19:19  ,  1 հունիսի, 2019

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կսկսվի մեր րոպե լռությամբ

Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կսկսվի լռության րոպեով՝ հունիսի 1-ին ավտովթարում զոհված իսպանացի ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի հիշատակին, հաղորդում է BBC-ն։

Ռեյեսը 35 տարեկան էր։ «Սեւիլիայի» սանը վերջին շրջանում հանդես էր գալիս «Էստրեմադուրայում»։

«Սեւիլիայի» գլխավոր թիմում Ռեյեսը նորամուտը նշել էր 1999-ին, 2004թ․ հունվարին 20 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ 2006-2007-ի մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր եկել Մադրիդի «Ռեալում»։ Հետագայում ներկայացրել է «Բենֆիկան», «Էսպանյոլը», չինական «Սինցզյան Տյանշանը»։ «Էստրեմադուրա» էր տեղափոխվել 2019թ․ հունվարին։

Հունիսի 1-ին Իսպանիայի մայրաքաղաքի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով