17:11  ,  1 հունիսի, 2019

ՉԼ․ Մայքլ Օուենը եզրափակիչում ֆավորիտ է համարում «Լիվերպուլին»

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ֆավորիտը «Լիվերպուլն» է, կարծում է «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակող Մայքլ Օուենը։

«Պրեմյեր լիգայում «Տոտենհեմի» նկատմամբ «Լիվերպուլի» երկու հաղթանակներում որոշակի դեր խաղաց հաջողության գործոնը,սակայն չեմ զարմանա, եթե 2։1 հաշիվը կրկնվի նաևՉեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Կլոպը երկու անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, այժմ եկել է «կարմիրների» հաղթելու ժամանակը»,- Օուենի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» եզրափակիչը Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում