15:04  ,  1 հունիսի, 2019

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»․ Ռոբերտո Կարլոսը, Կաֆուն, Դել Պիերոն կանխատեսել են հաշիվը

Մադրիդում ընթացող Չեմպիոնների լիգայի փառատոնի մասնակից լեգենդար ֆուտբոլիստներ, բրազիլացիներ Ռոբերտո Կարլոսն ու Կաֆուն եւ իտալացի Ալեսանդրո Դել Պիերոն կանխատեսել են եզրափակիչի «Տոտենհեմ» - «Լիվերպուլ» դիմակայության հիմնական ժամանակի հաշիվը։

Կարլոսն ու Կաֆուն հավատում են, որ կհաղթի «Լիվերպուլը», իսկ Դել Պիերոն ակնկալում է ոչ ոքի եւ 11 մետրանոցներ։

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս