10:11  ,  1 հունիսի, 2019

ՉԼ․ «Տոտենհեմ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 1-ին կխաղան Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հաղթանակը գնահատվում է 1․90 գործակցով։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած «Տոտենհեմի» հաղթանակի գործակիցը 4․30 է, ոչ ոքին՝ 3․50։

Այս թիմերի միջեւ նախորդ հինգ հանդիպումներում երեք անգամ հաղթել է «Լիվերպուլը», 1 անգամ՝ «Տոտենհեմը», մեկ խաղ էլ ավարտվել է ոչ ոքի։ Բոլոր հանդիպումներն էլ տեղի է ունեցել Անգլիայի առաջնությունում։

«Լիվերպուլը» երկրորդ տարին անընդմեջ է հասնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Անցած տարի անգլիական թիմը 1։3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։ «Տոտենհեմն» առաջին անգամ է խաղալու այս մրցաշարի եզրափակիչում։

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում