00:05  ,  1 հունիսի, 2019

ՊՍԺ-ն պատրաստ է 50 միլիոն եվրոյով վաճառել Կավանիին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, որին ձեռք բերելու ցանկությունի ունի Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն», հաղորդում է AS-ը։ Կավանին եւս ցանկություն ունի հեռանալ ֆրանսիական ակումբից եւ միանալ «Աթլետիկոյին»։

Փարիզյան ակումբը 32-ամյա խաղացողի համար պահանջում է 50 միլիոն եվրո։

Կավանին ՊՍԺ- է տեղափոխվել 2013-ին իտալական «Նապոլիից» 64,5 միլիոն եվրոյով։

Ֆրանսիայի ավարտված առաջնության 21 խաղում Կավանին խփել է 18 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում