23:40  +04,  31 մայիսի, 2019

Պոչետինո․ «Լիվերպուլի» անհավանական խաղը Կլոպի շնորհիվ է, նա ֆանտաստիկ մարզիչ է

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ակնկալիքների մասին «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից։

«Անմոռանալի մրցաշրջան էր մեզ համար։ Ուրախալի պահերը շատ էին։ Իսկական պատիվ է ինձ համար մարզել այս թիմը։ Բոլոր ֆուտբոլիստներն առավելագույն հավաքված են եզրափակիչից առաջ։ Նրանք շատ բաց ընդունեցին բոլոր նոր գաղափարները եւ կատարում են բոլոր առաջադրանքները։ 

«Լիվերպուլը» գերազանց թիմ է՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ լավագույնն Անգլիայում։ Նրանք մինչեւ վերջին պահը պայքարեցին չեմպիոնության համար եւ անհավանական խաղացին Չեմպիոնների լիգայում։ Այդ ամենը Յուրգեն Կլոպի շնորհիվ է, նա ֆանտաստիկ մարզիչ է։

Վաղը մեզ համար կարեւոր կլինի միայն հաղթանակը։ Մենք ցանկանում ենք մտնել ֆուտբոլի պատմության մեջ եւ գիտենք՝ ինչ է պետք դրա համար։

Եզրափակիչում կարեւորը ազատ զգալն է՝ խաղալ այնպես, ինչպես մանկության տարիներին, երբ մեզ բացարձակ ազատ էինք զգում»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ