22:31  ,  31 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալի ծանր հաղթանակը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը չորս սեթում պարտության մատնեց բելգիացի Դավիդ Գոֆենին (27)՝ 6:1, 6:3, 4:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ 49 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Խուան-Իգնասիո Լոնդերոն, որը առավելության հասավ ֆրանսիացի Կորենտեն Մուտեի նկատմամբ՝ 2:6, 6:3, 6:4, 5:7, 6:4։

Նադալը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։ Անցած տարվա եզրափակիչում նա 6:4, 6:3, 6:2 հաշվով հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ