21:01  ,  31 մայիսի, 2019

Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Կայսարի» հաղթանակին

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Կայսարն» ընդունել է Պավլոդարի «Իրտիշին» եւ առավելության է հասել 2։0 հաշվով։ Հանդիպման հաշիվը 47-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը 5-րդ գոլը խփեց Ղազախստանի ընթացիկ առաջնությունում։

«Կայսարը» 26 միավորով չորրորդ տեղում է՝ գոլերի տարբերությամբ զիջելով նույնքան միավոր վաստակած եւ երրորդ տեղում ընթացող «Օրդաբասիին»։

Տիգրան Բարսեղյանը հրավիրված է Հայաստանի հավաքական Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին Լիխտենշտեյնի եւ Հունաստանի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս