18:02  ,  31 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Վախենալու ոչինչ չկա, բոլորն էլ ֆուտբոլիստ են

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Երեւանում տեղի ունեցած Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության վիճակահանության արդյունքը ՀՖՖ-ի հետ զրույցում։

Հայաստանի Մ-19 թիմը խմբային փուլում կմրցի Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականների հետ։

«Երեւի, բոլորը դժգոհ են վիճակահանության արդյունքից, որովհետեւ ամենաուժեղ մրցակիցներն են։ Բայց պետք է խաղան տղաները, պետք է ցույց տան, որ արժանի են խաղալ այդ հավաքականների դեմ։ Վախենալու ոչինչ չկա, բոլորն էլ ֆուտբոլիստ են, մարդ են։ Միակ բանը, որ կարող են անել՝ խաղալ բարձր մակարդակով, իրենց ուժերի չափով։ Հուսով եմ՝ այս առաջնությունից հետո որոշ հայ ֆուտբոլիստներ հնարավոր է եւ տեղափոխվեն Եվրոպա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

B խմբում հանդես կգան Ֆրանսիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի թիմերը: Հայաստանում հուլիսի 14-27-ը անցկացվելիք առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում