16:33  ,  31 մայիսի, 2019

Վահագն Հայրապետյանը հեռացել է «Փյունիկից»

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի կայքը:

Կողմերը պայմանագիրը խզել են փոխադարձ համաձայնությամբ:

«Փյունիկը» 21-ամյա կիսապաշտպանին շնորհակալություն է հայտնել ակումբում անցկացրած տարիների, ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար եւ մաղթել հաջողություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում