15:15  ,  31 մայիսի, 2019

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Երեւանի «Տորպեդոն»

Փորձառու մասնագետ Սամվել Դարբինյանը նշանակվել է նորաստեղծ «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

67-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Արարատը», «Երեւանը», «Կիլիկիան», «Փյունիկը», «Միկան», աշխատել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականում:

Սամվել Դարբինյանը մարզչական գործունեություն է ծավալել նաեւ արտերկրում` գլխավորելով Բեյրութի «Ռասինգ», Իրանի «Զոբ Ահան», «Փեյքան», «Սայփա Շոմալ» եւ «Գիթի Փասանդ» թիմերը:

«Տորպեդոն» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Առաջին խմբում, իսկ տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի Քաղաքային ստադիոնում:

Սամվել Դարբինյանի գլխավորությամբ երեւանյան ակումբը հունիսի 3-ից կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում