13:35  +04,  31 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելին՝ երեւանյան Եվրո-2019-ի մասին

Հայաստանում հուլիսի 14-27-ը անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությանը մասնակցեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելին, որոնք կիսվեցին տպավորություններով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Շատ ուրախ եմ ներկայացնել իմ երկիրը՝ որպես դեսպան: Այդ հասակում ինքս անհամբերությամբ էի սպասում այսպիսի խաղերի, քանի որ դրանք փորձառություն են տալիս: Հայաստանի համար մեծ հնարավորություն է մասնակցել այսպիսի մրցաշարի: Մեր խաղացողները պետք է վայելեն դա»,- ասել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը:

«Հայաստանի թիմը ֆավորիտ է, քանի որ տանն է խաղում: Ակնկալիքները մեծ են: Այսպիսի մակարդակում բոլոր խաղերը բարդ են, բայց այս մրցաշարի նպատակը նոր Մխիթարյաններ, Մարկոսներ ու Ղազարյաններ բացահայտելն է»,- նշել է ղազախական «Ակտոբեի» խաղացող Մարկոս Պիզելին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը տեղ գտավ A խմբում, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ: B խմբում հանդես կգան Ֆրանսիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի թիմերը:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ