12:28  ,  31 մայիսի, 2019

Երեւանում անցկացվելիք Եվրո-2019-ի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Երեւանում տեղի ունեցավ հուլիսի 14-27-ը Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստանի Մ-19 հավաքականը տեղ գտավ A խմբում, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ: B խմբում հանդես կգան Ֆրանսիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի թիմերը:

Վիճակահանության արարողությանը մասնակցեցին Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում