11:57  ,  31 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանը եւ Մարկոս Պիզելին՝ Եվրո-2019-ի վիճակահանությանը (ֆոտո)

Երեւանում մեկնարկել է այս ամռանը Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Արարողությանը ներկա են նաեւ Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ ղազախական «Ակտոբեի» կիսպաշատպան Մարկոս Պիզելին:

Եվրո-2019-ի մասնակիցների թվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:

Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով