23:07  ,  30 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 90 միլիոն եվրո է պահանջում Ռոմելու Լուկակուի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վաճառքից ակնկալում է ստանալ 90 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Միլանի «Ինտերը», որի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի իտալացի Անտոնիո Կոնտեն։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ինտերն» արդեն հինգ տարվա պայմանագրի համաձայնության է հասել Լուկակուի հետ։

Անգլիայի ավարտված առաջնության 32 խաղում Լուկակուն խփել է 12 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս