21:40  ,  30 մայիսի, 2019

«Արսենալը» կփորձի վաճառել Մխիթարյանին, տրանսֆերներին տրամադրել է 40 միլիոն ֆունտ

Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի վաճառել թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի, Մեսութ Օզիլին եւ պաշտպան Շկոդրան Մուստաֆիին, հաղորդում է The Mirror-ը։

Նպատակը տրանսֆերային բյուջեն մեծացնելն է, քանի որ անգլիական ակումբի ղեկավարությունը նոր ֆուտբոլիստների համար իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին հատկացրել է ընդամենը 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ «Արսենալը» Անգլիայի Պրեմյեր լիգայում գրավել է 5-րդ տեղը եւ հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգա Եվրոպայի լիգայում, որի եզրափակիչում 1։4 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում