18:51  +04,  30 մայիսի, 2019

Հայաստանն ունի նոր չեմպիոն՝ «Արարատ-Արմենիա» (ֆոտո)

Հայաստանն ունի նոր չեմպիոն։ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիան» նորամուտի մրցաշրջանն ավարտեց չեմպիոնական տիտղոսով։ Վերջին տուրում Վարդան Մինասյանի գլավորած թիմը հյուրընկալվեց ռուսաստանցի Իլշատ Ֆայզուլինի գլխավորած «Բանանցին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 52-րդ րոպեին խփեց 33-ամյա ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն, որը հստակ իրացրեց 11 մետրանոցը։ Կոբյալկոյի նկատմամբ էին խախտել կանոնները «Բանանցի» տուգանային հրապարակում։

Հանդիպումը սպասարկեց լեհական մրցավարական անձնակազմը՝ Կժիշտոֆ Կամիլ Յակուբիկի գլխավորությամբ։

«Արարատ-Արմենիան» վաստակեց 61 միավոր եւ 1 միավոր առաջ անցավ Երեւանի «Փյունիկից»։

«Արարատ-Արմենիա» ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ 2018-ին Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ այն ձեռք է բերում «Տաշիր» ընկերությունների խումբը, որից հետո ակումբը նոր կյանք է ստանում։ Հայկական ծագմամբ ռուս բարերարի հովանու ներքո ակումբը ձեռք է բերում 15 միջազգային կարգի ֆուտբոլիստների, որոնք արդեն հասցրել են խաղալ Ռուսաստանի եւ Եվրոպայի լիգաների հաղթողների հետ։ Ակումբն իր առջեւ խնդիր է դրել մասսայականացնել ֆուտբոլը Հայաստանում, զարգացնել զանգվածային ու պրոֆեսիոնալ ֆուտբոլը, հավակնոտ կազմով մասնակցել ազգային առաջնությանը, Հայաստանի գավաթի խաղարկությանը, միջազգային մրցասպարեզում։

«Բանանցը» 52 միավորով գրավեց երրորդ տեղը։ «Ալաշկերտը» չորրորդն է՝ 51 միավոր։

Նախորդ երեք տարիներին անընդմեջ չեմպիոն էր հռչակվել «Ալաշկերտը»։

«Արարատ-Արմենիան» հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, «Փյունիկը», «Բանանցը» եւ Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը»՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում։

Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր

«Բանանց» - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Անտոն Կոբյալկո, 52, 11մ

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 3։2 (տեսանյութ)

Իսա Ալիյու 22, Սանդեյ Ինգբեդե, 37, Նվանի Ուիլյամս, 51 – Լեւոն Հայրապետյան, 42, Էդգար Մանուչարյան, 90+2

«Արցախ» - «Շիրակ»՝ 3։2

Յուրի Գարեգինյան, 7, 11մ, 66, Վիգեն Ավետիսյան, 75 -  Կարեն Մուրադյան, 72, Ֆատյոն Յուսուֆին, 83

Հեռացում՝ Նարեկ Գյոզալյան («Արցախ»), 36

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 1։7

Օրբելի Համբարձումյան, 54, 11մ – Գեղամ Հարությունյան, 6, 22, 30, 68, Աշոտ Ադամյան, 13, Դավիթ Մինասյան, 20, Միհրան Մանասյան, 77

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ