19:41  ,  30 մայիսի, 2019

«Բարսելոնան» մտադիր չէ ձեռք բերել Անտուան Գրիզմանին

«Բարսելոնան» մտադիր չէ ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալու մասին հայտարարած աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին, հաղորդում է Marca-ն։

Կատալոնական ակումբը ցանկություն չունի 120 միլիոն ամրագրված տրանսֆերային գին վճարել 28-ամյա խաղացողի համար։ Բացի այդ, «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ չէ վճարել 17 միլիոն եվրո աշխատավարձ, որը Գրիզմանը ստանում է «Աթլետիկոյում»։

Իսպանական մամուլը նաեւ գրել էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են արտահայտվել Գրիզմանի տեղափոխությանը, քանի որ անցած ամռանը ֆրանսիացին վերջին պահին մերժեց «Բարսելոնային» եւ հայտարարեց, որ իր սիրտը «Աթլետիկոյի» հետ է։

Գրիզմանի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան», ՊՍԺ-ն։

Ավարտված մրցաշրջանում Գրիզմանը «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում