11:59  ,  30 մայիսի, 2019

Ավագիմյանի գոլը Կիեւի «Արսենալին» չի օգնել պահպանել տեղն ուժեղագույնների խմբում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու համար պայքարող Կիեւի «Արսենալը» հետնապահների խմբի փլեյ-օֆֆի վերջին տուրում տանը 2:3 հաշվով պարտվել է «Կարպատներին»:

Դաշտի տերերի երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփել է 22-ամյա ուկրաինահայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հայաստանի հավաքականի թեկնածու, 26-ամյա կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն «Արսենալի» կազմում փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը:

«Արսենալը» գրավեց վերջին տեղը եւ դուրս մնաց Ուկրաինայի Պրեմյեր լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում