11:14  ,  30 մայիսի, 2019

Ժիրու. «Արսենալն» ու «Չելսին» փոխեցին կյանքս

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն Եվրոպայի լիգայի եզրափակիչում իր նախկին ակումբ «Արսենալի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:

«Սա լավ եզրափակիչ էր եւ մենք ավելի արդյունավետ գործեցինք երկրորդ խաղակեսում: Շատ եմ հպարտանում այս հաղթանակով, թիմն արժանի էր դրան: Սա առանձնահատուկ երեկո է ինձ համար, ուրախ եմ «Չելսիի» համար:

«Արսենալն» ու «Չելսին» փոխեցին կյանքս, եւ ինձ հնարավորություն տվեցին խաղալ Պրեմյեր լիգայում: Չէի ցանկանում տոնել «Արսենալի» դարպասը խփած գոլը, սակայն հպարտ եմ, որ տիտղոս նվաճեցի «Չելսիի» հետ: Եվրոպայի լիգայում հաղթելը մեր երկրորդ նպատակն էր Պրեմյեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելուց հետո»,- Ժիրուի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Բաքվում կայացած եզրափակիչում 32-ամյա Ժիրուն 49-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը եւ 11 գոլով դարձավ Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու: Նա 2012-2018-ը խաղացել է «Արսենալում», որտեղից տեղափոխվել է «Չելսի»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ չէր մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում