09:09  ,  30 մայիսի, 2019

Այսօր հայտնի կդառնա ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում մայիսի 30-ին կանցկացվեն վերջին՝ 36-րդ տուրի հանդիպումները:

Երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի լավագույն եռյակը եզրափակող «Բանանցին» եւ հաղթանակի դեպքում կշրջանցի առաջատար «Փյունիկին» ու կդառնա Հայաստանի չեմպիոն:

Տուրի բոլոր խաղերը կսկսվեն ժամը 17:00-ին:

«Արարատ-Արմենիան» 2 միավոր է զիջում մեկ հանդիպում ավելի անցկացրած «Փյունիկին», որը բաց է թողնում վերջին տուրը:

Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր

«Բանանց» - «Արարատ-Արմենիա»՝ 17:00

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 17:00

«Արցախ» - «Շիրակ»՝ 17:00

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 17:00

Ֆոտո՝ ՀՖՖ, «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով