21:19  ,  29 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Ֆեդերերի երկրորդ հաղթանակը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մրցեց գերմանացի Օսկար Օտեի հետ եւ առավելության հասավ 6։4, 6։3, 6։4 հաշվով։

Երրորդ շրջանում Ֆեդերերը մայիսի 31-ին կմրցի նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ, որը 6։4, 7։5, 6։3 հաշվով պարտության է մատնել իտալացի Մատեո Բերետինիին։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին երրորդ շրջան էր դուրս եկել նաեւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 6։1, 6։2, 6։4 հաշվով հաղթել էր գերմանացի Յանիկ Մադենին։

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը երկրորդ շրջանի հանդիպումը կանցկացնի մայիսի 30-ին, մրցակիցը կլինի  շվեյցարացի Հենրի Լաակսոնենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում