21:04  ,  29 մայիսի, 2019

«Բանանց» - «Արարատ-Արմենիա» խաղը կսպասարկի լեհ մրցավար

Մայիսի 30-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրի «Բանանց» - «Արարատ-Արմենիա» խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Կժիշտոֆ Կամիլ Յակուբիկի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառաությունը։

Հաղթանակի դեպքում, «Արարատ-Արմենիան» 1 միավոր առաջ կանցնի առաջատար «Փյունիկից» (60 միավոր) եւ կհռչակվի չեմպիոն։

«Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կսպասարկի Արթուր Սաֆարյանը, «Լոռի ՖԱ» - «Ալաշկերտ» հանդիպումը՝ Սուրեն Բալիյանը, իսկ «Արցախ ՖԱ» - «Շիրակ» հանդիպումը՝ Աշոտ Ղալթախչյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս