Մայիսի 30-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրի «Բանանց» - «Արարատ-Արմենիա» խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Կժիշտոֆ Կամիլ Յակուբիկի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառաությունը։
Հաղթանակի դեպքում, «Արարատ-Արմենիան» 1 միավոր առաջ կանցնի առաջատար «Փյունիկից» (60 միավոր) եւ կհռչակվի չեմպիոն։
«Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կսպասարկի Արթուր Սաֆարյանը, «Լոռի ՖԱ» - «Ալաշկերտ» հանդիպումը՝ Սուրեն Բալիյանը, իսկ «Արցախ ՖԱ» - «Շիրակ» հանդիպումը՝ Աշոտ Ղալթախչյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում