20:02  ,  29 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանը Երեւանում է (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երեւանում է։ Նա հանդիպել է «Փյունիկի» խաղացող եւ ազգային հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանի հետ, որն Ինստգրամում լուսանկար է հրապարակել։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հրաժարվել էր «Արսենալի» հետ մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ։

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի հետ կպատրաստվի Եվրոպայի առաջնության առաջիկա ընտրական խաղերին։

Հունիսի 8-ին Հայաստանի թիմը Երեւանում կընդունի Լիխտենշտեյնի թիմին, իսկ հունիսի 11-ին Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում