19:33  ,  29 մայիսի, 2019

ԵԼ․ «Արսենալի» 3 խաղացող՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Լոնդոնի «Արսենալի» երեք խաղացող ընդգրկվել է Եվրոպայի լիգայի ավարտվող մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում InStat Football-ի վարկածով։ Եզրափակիչի երկրորդ մասնակից Լոնդոնի «Չելսին» ունի երկու ներկայացուցիչ։

Եվրոպայի լիգա, մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Կեւին Տրապ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Շկոդրան Մուստաֆի («Արսենալ»), Մուկտար Դիակաբի («Վալենսիա»), Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»), Մարտին Հինտերեգեր («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), Էյնսլի Մեյթլենդ-Նայլս («Արսենալ»), Դանիել Պարեխո («Վալենսիա»), Ռուբեն Լոֆտուս-Չիկ («Չելսի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»), Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Էդեն Ազար («Չելսի»)։

Մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում հանդես կգան «Չելսին» ու «Արսենալը»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում