19:04  ,  29 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Նադալն առանց խնդիրների դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը մրցեց գերմանացի Յանիկ Մադենի հետ եւ առավելության հասավ 6։1, 6։2, 6։4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 11 րոպե։

Երրորդ շրջանում Նադալը կմրցի բելգիացի Դավիդ Գոֆենի հետ, որը 6։2, 6։4, 6։3 հաշվով պարտության է մատնել սերբ Միոմիր Կեչմանովիչին։

Նադալը «Ռոլան Գարոսի» 11-ակի չեմպիոն, պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով