18:40  ,  29 մայիսի, 2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ․ Կարեւորը գավաթը նվաճելն է, ՉԼ-ի ուղեգիրը երկրորդ տեղում է

Կենտրոնացած ենք եզրափակիչի վրա, դժվար խնդիր է սպասվում, ասել է Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Եվրոպայի լիգայի եզրափակիչի նախախաղային ասուլիսում։ Եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի «Չելսին»։

Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում։

«Երկու նպատակ ունենք՝ Եվրոպայի լիգայի գավաթն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ Սակայն առաջին տեղում տիտղոսն է։ «Արսենալում» եւ «Չելսիում» խաղում են հրաշալի ֆուտբոլիստներ։ Նրանք գիտեն, որ սա առանձնահատուկ տիտղոսն է։ Յուրաքանչյուրը պետք է վերջին ուժերը թողնի խաղադաշտում։ Հասել ենք եզրափակիչ եւ պետք է չնահանջենք վերջին կարեւոր մրցախաղում։

Արսեն Վենգերը զարմանալի աշխատանք էր կատարել «Արսենալում»։ Նա սերմանել է ֆուտբոլի նոր մշակույթ, եւ ես ցանկանում եմ այն պահպանել։ Ես զրուցել եմ նրա հետ եւ շատ բան սովորել նրանից։ Ցանկանում եմ, որ մենք լինենք աշխարհի լավագույն ակումբների տասնյակում»,- Էմերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մայիսի 29-ին կայանալիք «Չելսի» - «Արսենալ» եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով