11:17  ,  29 մայիսի, 2019

«Ռուբինը» հրաժեշտ է տվել Խորեն Բայրամյանին

Կազանի «Ռուբինում» վարձավճարով հանդես եկող ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է թիմից, հայտնում է ակումբի կայքը:

«Ռուբինը» հրաժեշտ է տվել հայ կիսապաշտպանին ու եւս 3 ֆուտբոլիստների, որոնց վարձակալության ժամկետները լրացել են:

Ռուսաստանի ավարտված առաջնությունում Խորեն Բայրամյանը «Ռուբինի» կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 2 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Ռոստովին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում