10:15  ,  29 մայիսի, 2019

«Չելսի» - «Արսենալ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում Լոնդոնի «Արսենալն» առանց Հենրիխ Մխիթարյանի կմրցի «Չելսիի» հետ:

Բուքմեյքերական գրասենյակները «Չելսիի» հաղթանակը միջինը գնահատում են 2.30 գործակցով, իսկ «Արսենալինը»՝ 3.20: Ոչ ոքիի գործակիցը 3.40 է:

Մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում