22:41  ,  28 մայիսի, 2019

«Ռեալի» նախագահ․ Անհնար է, որ մեր ավագը հեռանա անվճար, վատ նախադեպ կլինի

Անհնար է, որ մեր ավագը հեռանա անվճար, վատ նախադեպ կլինի, ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ խոսելով թիմի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հնարավոր տրանսֆերի մասին այս ամռանը։

«Ռամոսի ներկայացուցիչներն ինձ ասացին, որ գերազանց առաջարկ ունեն Չինաստանից, բայց չեն կարող վճարել տրանսֆերի գինը, քանի որ Չինաստանում տրանսֆերային վճարների հետ կապված ամեն ինչ շատ խճճված է։ Ես նրանց ասացի, որ Ռամոսը չի հեռանա։

Ես սիրում եմ Ռամոսին եւ արել եմ նրա համար հնարավոր ամեն ինչ։ Հիմա ամենաբարձր վարձատրությունը մեր ակումբում ունի Ռամոսը, քանի որ նա արժանի է դրան։ Նախկինում առաջինը Ռոնալդուն էր»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Թուրինի «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

Ավարտվող մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել 10 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում