22:02  ,  28 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Հայ մարզիկը մեկնարկային խաղում մրցեց գերմանացի Սեդրիկ-Մարսել Շտեբեի հետ եւ առավելության 6:1, 6:1, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 39 րոպե։

Երկրորդ շրջանում Խաչանովը մայիսի 30-ին կմրցի ֆրանսիացի Գրեգուար Բարերի հետ, որը պարտության մատնեց ավստրալացի Մեթյու Էբդենին՝ 6։3, 5։7, 7։5, 6։1։

Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնը աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն է, որն անցած տարվա եզրափակիչում պարտության էր մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին։

«Ռոլան Գարոսը» կավարտվի հունիսի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ