19:03  ,  28 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց համառ պայքարում

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում մրցեցին ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանն ու Աննա Բլինկովան, որը հիմնական մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել է որակավորման փուլից։

2 ժամ 18 րոպե տեւած պայքարում հաղթանակ տարավա Բլինկովան՝ 6:3, 4:6, 8:6:

Բլինկովայի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան, որը 6։2, 6։4 հաշվով հաղթեց գերմանացի Մոնա Բարտելին։

Կանանց մրցաշարի անցած տարվա եզրափակիչում հաղթել էր ռումինացի Սիմոնա Հալեպը, որը հաղթել էր ամերիկացի Սլոան Սթիվենսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում