16:05  ,  28 մայիսի, 2019

Մարզական ցուցադրական ելույթներ մայրաքաղաքում՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ (ֆոտո)

Ազատության հրապարակում Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ ցուցադրական ելույթներով ներկայացան թաեքվոնդոյի, կարատեի, ձյուդոյի, սամբոյի, ակրոբատիկայի, թենիսի տարբեր մարզադպրոցների, ֆեդերացիաների, ակումբների սաներ։

Ցուցադրական ելույթներին մասնակցում էին Երեւանի:  Ցուցադրական ելույթները վերածվել էին վարպետության դասերի։

Քաղաքացիների եւ զբոսաշրջիկների մեծ ուշադրությանն էր արժանացել մասնավորապես ակրոբտիկայի ելույթները: Ցուցադրական ելույթներ անցկացվեցին նաեւ Հյուսիսային պողոտայում, որտեղ կազմակերպվել էին բադմինտոնի, սուսերամարտի, վոլեյբոլի սիրողական մրցումներ: Բադմինտոնի եւ վոլեյբոլի խաղերին մասնակցության իրավունք ունեին նաեւ քաղաքացիները։ Սուսերամարտի ելույթներին հետեւելու համար մեծ թվով մարզասերներ էին հավաքվել, որոնց առավել հետաքրքել էր սուսերամարտիկների մարզահագուստներն ու զենքաձեւերը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում