18:17  ,  28 մայիսի, 2019

Էդինսոն Կավանին համաձայն է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին համաձայն է կարիերան շարունակել Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյում», հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հեռանալուց հետո արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կենտրոնական հարձակվողի դիրքում հավասարազոր փոխարինող է համարում փարիզյան թիմի 32-ամյա ուրուգվայցի խաղացողին։

Այժմ կողմերը պետք է բանակցեն տրանսֆերի գնի եւ ֆուտբոլիստի աշխատավարձի վերաբերյալ։ ՊՍԺ-ում Կավանին ստանում է տարեկան 18 միլիոն եվրո։ Նա 2013-ից է խաղում Փարիզում։ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Կավանին մասնակցել է 21 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում