13:10  ,  28 մայիսի, 2019

«Չելսին» ժամանել է Բաքու

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստները ժամանել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ մայիսի 29-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչում կխաղան «Արսենալի» հետ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» մրցավայր էր ժամանել մայիսի 25-ին եւ արդեն երկու մարզում է անցկացրել «Օլիմպիական» ստադիոնում։

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչին:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում