09:05  ,  28 մայիսի, 2019

«Յունիոր Սեւանը»` Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն

«Յունիոր Սեւանը» ժամանակից շուտ ապահովել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոնի կոչումը:

31-րդ տուրում «Յունիոր Սեւանը» սեփական դաշտում 5:0 հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան-2»-ին եւ, վաստակելով 77 միավոր, առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Երեւանի» համար: «Երեւանը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ ունի 65 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով