23:38  ,  27 մայիսի, 2019

ԵԼ․ «Չելսին» Լոնդոնում անցկացրեց վերջին մարզումը Բաքու մեկնելուց առաջ (ֆոտո)

Անգլիական «Չելսին» Լոնդոնում ավարտեց պատրաստությունը Եվրոպայի լիգայի եզրափակիչին եւ մայիսի 28-ին կլինի Բաքվում, որտեղ մեկ օր անց տեղի կունենա հանդիպումը Լոնդոնի «Արսենալի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսենալը» մայիսի 25-ին էր մեկնել Բաքու եւ արդեն երկու մարզում է անցկացրել «Օլիմպիական» ստադիոնում։

Մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս