23:09  ,  27 մայիսի, 2019

Եվրո-2020․ Իտալիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Հունիսի 8-ին իտալացիները Աթենքում կմրցեն Հունաստանի թիմի հետ, հունիսի 11-ին Թուրինում կընդունեց բոսնիացիներին։ Հիշեցնենք, որ J խմբում է ընդգրկված նաեւ Հայաստանի հավաքականը։

Դարպասապահներ․ Ալեսիո Կրանյո («Կալյարի»), Պիերլուիջի Գոլինի («Ատալանտա»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»), Անտոնիո Միրանտե («Ռոմա»)։ 

ՊաշտպաններԼեոնարդո Բոնուչի, Ջորջո Կիելինի, Մատիա Դե Շիլյո (բոլորը՝ «Յուվենտուս»), Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Կրիստիանո Բիրագի («Ֆիորենտինա»), Էմերսոն Պալմիերի («Չելսի»), Ալեսանդրո Ֆլորենցի («Ռոմա»), Արմանդո Իցո («Տորինո»), Ջանլուկա Մանչինի («Ատալանտա»), Ալեսիո Ռոմանյոլի («Միլան»)։ 

Կիսապաշտպաններ Բրայան Կրիստանտե, Լորենցո Պելեգրինի, Նիկոլո Ձանյոլո (բոլորը՝ «Ռոմա»), Նիկոլո Բարելա («Կալյարի»), Ժորժինյո («Չելսի»), Ստեֆանո Սենսի («Սասուոլո»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Լեոնարդո Սպինացոլա («Յուվենտուս»)։

Հարձակվողներ Անդրեա Բելոտի («Տորինո»), Ֆեդերիկո Կյեզա («Ֆիորենտինա»), Ստեֆան Էլ Շաարավի («Ռոմա»), Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Մոյզե Քին, Ֆեդերիկո Բերնարդեսկի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Լեոնարդո Պավոլետի («Կալյարի»), Մատեո Պոլիտանո («Ինտեր»), Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով