22:42  ,  27 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Սերենա Ուիլյամսի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի տիտղոսակիր Սերենա Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Ամերիկացի մարզուհին մրցեց ռուսաստանցի Վիտալյա Դյաչենկոյի հետ եւ առավելության հասավ 1 ժամ 32 րոպեում։ Գրանցվեց 2։6, 6։1, 6։0 հաշիվ։

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Կուրումի Նարայի եւ սլովենացի Դալիլա Յակուպովիչի դիմակայության հաղթողը։

Կանանց մրցաշարի գործող հաղթողը ռումինացի Սիմոնա Հալեպն է, որն անցած տարվա եզրափակիչում պարտության էր մատնել ամերիկացի Սլոան Սթիվենսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում