20:40  ,  27 մայիսի, 2019

Իշխան Գելոյանը՝ ռուսական Պրեմյեր լիգա տեղափոխվելու եւ Հայաստանի հավաքականի մասին

Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կստացվի Պրեմյեր լիգայում, ասել է Յարոսլավլի «Շիննիկից» «Տամբով» տեղափոխված կիսապաշտպան Իշխան Գելոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

«Այո, պատրաստվում եմ կարիերաս շարունակել ռուսական Պրեմյեր լիգայում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կդասավորվի։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա հրավեր ստանալուց հետո կմտածեմ այդ ուղղությամբ»,- նշել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Գելոյանը «Շիննիկում» հանդես էր գալիս 2018 թվականից։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում նա «Շիննիկի» հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել 7 գոլ։

Նախկինում նա հանդես է եկել նաեւ «Բալտիկայում», «Ենիսեյում», «Նեֆտեմխիմիկում» եւ «Լուչում»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Տամբովի» գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով