21:08  ,  27 մայիսի, 2019

«Լեոն»՝ Հայաստանի չեմպիոն

«Լեոն» ժամանակից շուտ նվաճեց ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ֆուտզալի Բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության 17-րդ տուրում «Լեոն» Գյումրիում հաղթեց «Կումայրիին»՝ 14:7 հաշվով: «Լեոն» 13 խաղում վաստակել է 39 միավոր։

Երկրորդ տեղում ընթացող «Արմենիա Թրավելը» 13:6 հաշվով հաղթեց «Արմավիրին» եւ 14 խաղից հետո ունի 31 միավոր։

Առաջնության ավարտին մնացել է երեք տուր։  «Արմենիա Թրավելին» մնացել է երկու խաղ, «Լեոյին»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում