19:40  ,  27 մայիսի, 2019

«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը մեկնարկեցին հաղթանակով

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում Նադալը մրցեց գերմանացի Յանիկ Հանֆմանի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 6:1, 6:3։ Պայքարը տեւեց 1 ժամ 58 րոպե։ Թենիսիստները հանդիպում էին առաջին անգամ։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի Յանիկ Մադեն (Գերմանիա), որը 7։6 (7:0), 7:5, 6:3 հաշվով հաղթեց Կիմեր Կոպեյանսին (Բելգիա)։

Նադալը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։ Անցած տարվա եզրափակիչում նա 6:4, 6:3, 6:2 հաշվով հաղթել էր ավստրիացի Դոմինիկ Տիմին։

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին շրջանում 1 ժամ 36 րոպեում 6։4, 6։2, 6։2 հաշվով պարտության մատնեց լեհ Հուբարտ Հուրկաչին եւ հաջորդ շրջանում կմրցի շվեյցարացի Հենրի Լաակսոնենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով