18:46  ,  27 մայիսի, 2019

Դե Լիգտ․ Երազանքներիս ակումբը եղել է «Այաքսը», հեռանալուս մասին դեռ ոչինչ հայտնի չէ

Ամստերդամի «Այաքսի» ավագ Մատեյս Դե Լիգտը հստակություն չի մտցել իր կարիերայի հետագա շարունակության վերաբերյալ։

«Հեռանալուս մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Քանի դեռ պայմանագիր ունեմ «Այաքսի» հետ, հավանական է, որ մնամ։ Երազանքներիս ակումբը եղել է «Այաքսը», եւ ես այստեղ եմ։

Ճիշտ է, որ իմ տրանսֆերով հետաքրքրվում են մի քանի ակումբներ, բայց ես դեռ չգիտեմ՝ ինչ տեղի կունենա առաջիկայում»,- հոլանդացի պաշտպանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

19-ամյա ֆուտբոլին ձեռք բերելու ցանկություն ունեն «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Բավարիան» եւ «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում