18:10  ,  27 մայիսի, 2019

«Բավարիայի» նախագահը Բոատենգին խորհուրդ է տվել հեռանալ

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը թիմի պաշտպան Ժերոմ Բոատենգին խորհուրդ է տվել ամռանը հեռանալ ակումբից։

«Ընկերոջ կարգավիճակում ես նրան խորհուրդ կտայի հեռանալ ակումբից։ Բոատենգին ահրաժեշտ է նոր մարտահրավեր։ Տպավորություն ունեմ, որ վերջին շրջանում նա չի հարմարվում մեր ակումբում»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»։ «Բավարիան» մտադիր է տրանսֆերից ստանալ 20 միլիոն եվրո։

Բոատենգը «Բավարիա» է տեղափոխվել 2011-ին «Մանչեսթեր Սիթիից»։ Մյունխենյան թիմի հետ նա դարձել է Գերմանիայի յոթակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում